Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով
03.07.2018 | 16:34

Հուլիսի 2-ին մեկնարկեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Մեկնարկը խորհրդանշական էր. այն բացվեց Գրիգոր Եղիազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով։ Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամիսներ տեւած աշխատանքի շնորհիվ վերականգնվել են Գրիգոր Եղազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմի պարտիտուրները, թվայնացվել, եւ տասնամյակների դադարից հետո ստեղծագործությունը վերստին հնչել է երեւանյան բեմում։

«Արմենիա» երաժշտական փառատոնն ունի յուրահատուկ կառուցվածք. այն սկսվում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, այնուհետեւ շարունակվում ռուս եւ արեւմտաեվրոպացի հեղինակների գործերով։
Փառատոնի բացման երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնչեցրեց նաեւ Երվանդ Երկանյանի «Միստերիա» սիմֆոնիկ նվագախմբի համար եւ Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությւոնները։ Որպես մենակատար հանդես եկավ Եղիսաբեթ թագուհու անվան եւ այլ մրցույթների դափնեկիր Դենիս Կոժուխինը (դաշնամուր)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։


Դենիս Կոժուխինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես էր գալիս երկրորդ անգամ։ Առաջին համատեղ ելույթը կայացել է այս տարվա ապրիլին Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում։ Դաշնակահարը նկատում է, որ մաեստրո Սմբատյանի հետ համագործակցությունը շատ հեշտ է կայանում, եւ դա պայմանավորված է նրա մեծ պրոֆեսիոնալիզմով ու գործին ունեցած մեծ նվիրումով։ «Նվագախումբը նրան սիրում է, լսում: Դիրիժոր-նվագախումբ-մենակատար համադրությունը բարդ բնույթ ունի, այն կարող է երբեմն խնդիրներ առաջացնել: Սակայն Սերգեյի մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում»,- ասում է Դենիս Կոժուխինը։ Իսկ Շորի երաժշտությունը, որը Երեւանում ներկայացրեց Կոժուխինը, մենակատարը բնութագրում է այսպես՝ շատ թեթև ու բնական։
Այսօր երեկոյան փառատոնի երկրորդ համերգն է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Նիկոլայ Ցնայդերը։ Նա եւս Եղիսաբեթ թագուհու մրցույթի դափնեկիր է։ Հայտնի է նաեւ որպես դիրիժոր։


Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ